AM
23 Ապրիլ 2012 - 13:18 AMT

Հրանուշ Խառատյանը միացել է Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժող խմբին

Մարտի 31-ին ժամը 13:00-ից Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող յոթ խմբերին ապրիլի 23-ին միանում են հետևյալ քաղաքացիները՝ հայագետ Արթուր Արմին, պատմաբան Ժոզեֆ Ավետիսյան, Նունե Բրուտյան, ազգագրագետ Հրանուշ Խառատյան, գենետիկ Հասմիկ Հայրապետյան, բիոլոգ-գենետիկ Սուսաննա Միդյան և սիստեմային վերլուժող Գարեգին Չուգասզյան:

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ «Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը պահանջում ենք ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար և ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը»,- նշված է Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ: