«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանըվերջին մեկ տարում գյուղմթերքի իրացումից 40 մլն դրամի եկամուտ է ստացել: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի ներկայացրած գույքի և եկամուտի հայտարարագրից: 2007-ին ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նա նշել էր, որ 2006-ին գյուղմթերքի իրացումից 1 մլն 200 հազար դոլարի եկամուտ է ստացել: «Համարձակվում ենք պնդել, որ ԱԺ-ի , կառավարության, ՀՀԿ-ի շրջանակից դուրս հնարավոր չի լինի գտնել մի անհատ ֆերմեր, որ գյուղմթերքի իրացումից այսքան շահույթ ստացած լինի: 2012-ի մարտի 1-ի դրությամբ, Աբրահամյանի բանկային հաշիվներին եղել է 2 մլն 50 հազար դոլար և 290 մլն դրամ: 2007-ին բանկում ունեցել է 55 մլն դրամ և 1 մլն 830 հազար դոլար: Հովիկ Աբրահամկանը հայտրարագրել է չորս անշարժ գուկք` բնակարաններ Երևանի Թումանյան, Շմիդտի և Տերյան փողոցներում, համապատասխանաբար, 276, 146 և 260 ք/մ մակերեսներով ու մեկ ավտոտնակ` Տերյան փողոցում: Թումանյանի վրայի բնակարանը նախկինում ունեցել է 18/քմ մակերես: Աբրահամյանը նախկինում հայտարարագրել էր նաև 53 հա հող, որն այժմ նրա հայտարարագրում բացակայում է»,- գրում է թերթը:





