AM
24 Ապրիլ 2012 - 06:55 AMT

Ռադիկ Մարտիրոսյան. Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է լինեն ի վնաս Հայոց ցեղասպանության ճանաչման

«Օրվա խորհուրդն այն է, որ ներկա սերունդները օրինակ վերցնեն մեր նախնիներից, կառուցեն հզոր երկիր, որ կարողանան ինչ-որ կերպ միգուցե վրեժ լուծել մեր նախնիների համար»,- լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Հզոր երկիր ասելով նա հասկանում է զարգացած տնտեսություն, կրթություն, գիտություն և այլն. «Միայն այս մոտեցումներն են, որոնցով կարելի է կառուցել հզոր պետություն»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Մարտիրոսյնաը գտնում է, որ պետք չէ ընդհանրապես խուսափել Թուրքիայի հետ հարաբերություններից, բայց և այդ հարաբերությունները չպետք է լինեն ի վնաս Հայոց ցեղասպանության ճանաչման: