ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 24-ին՝ ժամը 13.50-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Բուսաբանական այգում ծուխ է նկատվում: PanARMENIAN.Net-ին նախարարությունից տեղեկացրեցին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.09-ին, մարվել` 14.27-ին: Արվել է 20 ծառ և 1000 քմ բուսածածկ տարածք:





