Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով կմեկնի Լիբանան: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ղեկավարի մամուլի ծառայությունից, այցը կկայանա Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հրավերով: Իր լիբանանյան գործընկերոջ հետ հանդիպումից զատ ՀՀ ղեկավարը կհանդիպի նաեւ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի եւ փոխվարչապետ Իսսամ Ֆարեսի հետ: Ռ.Քոչարյանը կհանդիպի նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի եւ այլ բարձաստիճան հայ հոգեւորականների հետ: Նախատեսված են հանդիպումներ լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:





