AM
7 Մայիս 2004 - 17:33 AMT

ՀՈՒԼԻՍԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հուլիսի 24-29-ը Երեւանում կկայանա Համահայկական երիտասարդական երկրորդ համաժողովը, որը համատեղ կկազմակերպեն «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամը եւ ՀՀ ԱԳՆ-ն: Ինչպես հայտարարել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Սինանյանը, համաժողովի նպատակը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը նպաստելն է: