AM
10 Մայիս 2004 - 13:36 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 13-15-ն աշխատանքային այց կկատարի Մոսկվա: Ինչպես տեղեկացրել է այսօր նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը, Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Միխայիլ Ֆրադկովի հետ: Մոսկվայում Ռ.Քոչարյանը կհանդիպի նաեւ Հայաստան գազ առաքող ընկերությունների ղեկավարներին, ինչպես նաեւ Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներին: