Հայաստանի եւ Լիբանանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Էմիլ Լահուդը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Իրաքում: Այդ մասին «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությանը տեղեկացրել են Լիբանանի ղեկավարի գրասենյակում: Եռօրյա այցով այսօր Բեյրութ ժամանած Ռ.Քոչարյանը տեղեկացրել է իր լիբանանյան գործընկերոջը ներկայիս իրավիճակը Հայաստանում եւ երկրում իրադրության նորմալացման համար ձեռնարկվող ջանքերը, մասնավորապես, տնտեսության բարելավման ուղղությամբ: Երկու նախագահներն էլ կարեւորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Նշենք, որ Լիբանանի հայ համայնքը ընդգրկում է շուրջ 150 հազար մարդ: Նրանց մեծամասնությունն այն հայերի ժառանգներն են, որոնք Լիբանան են փախել Թուրքիայում ցեղասպանության ժամանակ:





