Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ալմա Աթիում կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարին: Ապրիլի 26-ին Հայաստանի հավաքականը մեկնել է Ալմա Աթի հետևյալ կազմով.
Դարպասապահներ`Անատոլի Այվազով, Հովհաննես Նավասարդյան: Պաշտպաններ` Վահան Ադլոյան, Հայկ Մարգարյան, Խաչատուր Խաչատրյան, Ռոբերտ Հակոբյան, Վարդան Խաչատրյան և Նարեկ Պետրոսյան: Կիսապաշտպաններ` Նարեկ Ասլանյան, Արամ Սարգսյան, Գեղամ Թումբարյան, Նորայր Տիգրանյան, Ալիկ Առաքելյան, Միքայել Խաշմանյան, Ֆուրման Մելքոնյան և Գրիգորի Գալստյան: Հարձակման գծում կխաղան Էդուարդ Ավագյանը և Օրբելի Համբարձումյանը:
Ութ թիմ բաժավել են երկու խմբի: Հայաստանի ընտրանին ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի Ղազախստանի, Հունգարիայի և Թուրքմենստանի թիմերի հետ: B խմբում պայքարը կընթանա Չինաստանի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի հավաքականների միջև: Խմբային մրցաշարի ավարտից հետո, թիմերը կխաղարկեն 1-8-րդ տեղերը, ըստ խմբերում զբաղեցրած տեղերի:
Անցյալ տարի Հայաստանի Մ-17 հավաքականը մասնակցել է այս մրցաշարին և գրավել է 7-րդ տեղը:





