AM
28 Հուլիս 2003 - 17:48 AMT

ԵԱՀԿ-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վաղը Երեւանում կստորագրվի հուշագիր Հայաստանի ոստիկանության եւ ՀՀ-ում ԵԱՀԿ ներկայացուցչության միջեւ երկարաժամկետ համագործակցության մասին: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվը, որն ավարտում է իր առաքելությունը Երեւանում: Նրա խոսքերով, մինչեւ տարեվերջ Հայաստանում կսկսի իրագործվել փողերի լվացման դեմ պայքարի ծրագիրը: ԵԱՀԿ ներկայացուցչությունն ակտիվորեն համագործակցում է նաեւ հայկական հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ թրաֆիքինգի դեմ պայքարի գործում: