AM
28 Ապրիլ 2012 - 09:14 AMT

Եվրոպայում իրականացվում են Աղբահավաքի մասսայական միջոցառումները. Հայաստանի հերթը սեպտեմբերի 15-ին է

Այս օրերին Եվրոպայում իրականացվում են Աղբահավաքի մասսայական քաղաքացիական միջոցառումները, որոնց մասնակցում են 90-ից ավել երկներներ։ Մասնավորապես, ապրիլի 28-29 և մայիսի 1-ին աղբահավաք տեղի կունենա Հունաստանում, Ուկրաինայում և Մալթայում։ Մեկ օրվա ընթացքում կամավորները հավաքելու են կենցաղային աղբը մայրացամաքի և ծովի վրա։ Աղբահավաքի այս միջոցառումները՝ Let’s Do It! World համաշխարհային շարժման «Մաքրենք Աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի մի մասն են, որոնք մեկնարկել են 2012թ. մարտի 24-ից և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 25-ը։

Հայաստանը նույնպես միացել է այս գլոբալ արշավին և ավելի քան 25 հասրակական կազմակերպություն, դպրոց, ԶԼՄ միավորող «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում, սեպտեմբերի 15-ին միավորելով մեր ուժերը, կմաքրենք մեր երկիրը կենցաղային աղբից: Իսկ մինչ այդ` ապրիլի 28-ին, Ուկրաինայում կիրականացվի երկրորդ մեծ աղբահավաքը: Հաջորդ օրը՝ ապրիլի 29-ին, մեկ այլ մեծ աղբահավաք է մեկնարկում Հունաստանում, որը խեղդված է շինարարական աղբով:

Մալթան իր նախաձեռնությունը կիրականացնի մայիսի 1-ին: Կազմակերպիչների խոսքերով բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ամբողջ երկրով կմասնակցեն նախաձեռնությանը: Համաշխարհային աղբահավաքի 2012թ. մյուս ակցիաները տեղի կունենան էստոնիայում մայիսի 5-ին, Բրազիլիայում (Սան Բերնարդո և Դիադեմա) և Մեքսիկայում (Տոլուկա) մայիսի 6-ին, իսկ մայիսի 10-ին՝ Կոնգոի դեմոկրատական հանրապետությունում և Ֆինլանդիայում: Բազմաթիվ երկրներ դեռ սպասում են իրենց օրվան, որպիսզի մաքրեն իրենց երկիրը կուտակված կենցաղային աղբից: