Այսօր Սթրասբուրգում սկսվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կրթության նախարարների հանդիպումը` նվիրված Բոլոնիայի համաձայնագրի շրջանակներում եվրոպական միացյալ բուհական կրթական դաշտի ստեղծման խնդրին: Նախարարները կներկայացնեն այդ ուղղությամբ երեք երկրներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաեւ 2005-2006 թվականների համագործակցության ծրագրերի նախագծերը: Երկօրյա հանդիպման ավարտին նախատեսում է ստորագրել հայտարարագիր կրթական բարեփոխումների ազգային ծրագրերի վերաբերյալ: Համաժողովի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կրթության նախարարների հանդիպումը Եվախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի հետ:





