AM
18 Մայիս 2004 - 17:12 AMT

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Այսօր Երեւան է ժամանել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Ժան Լեմիերը: Ըստ ՎԶԵԲ-ի հաղորդագռության, տարածաշրջանային բնույթ կրող այցը կապված է բանկի նոր նախաձեռնության հետ` աջակցել բանկի հետ համագործակցող մի շարք զարգացող երկրների, այդ թվում նաեւ Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին: Այսօր Ժ.Լեմիերը կհանդիպի հայ արդյունաբերողների եւ բանկիրների հետ եւ կքննարկի Հայաստանի տնտեսությունում ՎԶԵԲ մասնակցության հեռանկարները: Վաղը նախատեսվում են հանդիպումներ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ 2004 թվականի մարտի 31-ի դրությամբ ՎԶԵԲ-ը Հայաստանում հաստատել է 137 մլն եվրոյի 11 ծրագիր, նշված գումարից տրամադրվել է 103,4 մլն եվրո: