Երեւանում կկառուցվի հուշարձան` նվիրված տարբեր ազգերի զինծառայողներին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մասնակցել են Հայաստանում ընթացող շինարարական աշխատանքներին: Նախագիծը իրականացվում է Հունգարիայի հայերի միության նախագահ Ալեքսան Ավանեսյանի նախաձեռնությամբ` Հունգարիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ «Հայ ազգ» միության ֆինանսական աջակցությամբ: Ինչպես «Արմենպրեսս» գործակալությանն է հաղորդել Ա.Ավանեսյանը, 2000 թվականին Բուդապեշտում կանգնեցվել Է հուշարձան այն հայ ռազմիկների հիշատակին, ովքեր իրենց կյանքն են նվիրաբերել ֆաշիզմի լծից Հունգարիայի ազատագրմանը: Նրա խոսքերով, հուշարձանի կառուցումը Երեւանում յուրօրինակ պատասխան քայլ կլինի: «Կարծում եմ, որ Հունգարիայում հարազատներ կորցրած մարդիկ կգան եւ ծաղիկներ կդնեն այս հուշարձանին, քանի որ հաճախակի Հունգարիա այցելելու հնարավորություն չունեն», ասել է Ալեքսան Ավանեսյանը: Նրա տվյալներով, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սպիտակում եւ Սեւանում աշխատել են 500 հունգարացի ռազմագերիներ: Հուշարձանի բացումը կկայանա մի քանի ամսից:





