Ադրբեջանում ձերբակալվել է արտասահման արտագաղթել ցանկացող ադրբեջանիցիների համար «հայկական» անձնագրեր պատրաստող հանցագործ խումբ: Ինչպես ադրբեջանական ազգային հեռուստատեսությանն է հայտարարել տեղի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչը, 5000 դոլար գումարի դիմաց Սումգայիթի երեք բնակիչներ զբաղվել են ազերիների համար հայկական ծագում ունեցող մարդկանց անվամբ անձնագրեր պատրաստելով: Հետագայում այդ անձնագրերի «տերերը» օգտագործել են դրանք արտասահմանում փախստականի կարգավիճակ ստանալու համար` հայտարարելով, որ չեն կարող ապրել Ադրբեջանում ազգային պատկանելության համար հետապնդումների պատճառով:





