Վեց հայ օդաչուների գործը, որոնք ձերբակալվել են Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեղադրանքով, կլսվի տեղի դատարանում մինչեւ հունիսի 20-ը: Այդ մասին տեղեկացրել է Եգիպտոսում Հայաստանի դեսպան Սամվել Մանասարյանը, որը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմում մայիսի 11-18-ը մեկնել էր Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, հայ դիվանագետները հանդիպումներ են ունեցել Հասարակածային Գվինեայի վարչապետի, ներքին գործերի նախարարի եւ ազգային անվտանգության փոխնախարարի հետ, գլխավոր դատախազի եւ արտաքին գործերի նախարարի հետ: Վերջինիս փախանցվել է ՀՀ նախագահի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձներն` ուղղված Գվինեայի նախագահին հայ օդաչուներին ազատելու խնդրանքով: Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ բանտում գտնվող օդաչուների հետ: Ս.Մանասարյանի խոսքերով` նրանց առողջական վիճակը բավարար է, նրանք ապահովված են առանձին սնունդով եւ բժշկական խնամքով: Օդաչուներն իրենց պահում են ամուր, հաստատակամ եւ շարունակում են պնդել իրենց անմեղությունը: Մինչեւ դատը ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը կրկին կմեկնի Մալոբո:





