ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների եւ «Ժողովրդական պատգամավոր» ու «Միավորված աշխատանքային կուսակցություն» պատգամավորական խմբերի ղեկավարների հետ այսօր քննարկել է երկրի ներքաղաքական իրավիճակը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում, քննարկվել են նաեւ Ազգային ժողովի գործունեության, մասնավորապես, առաջիկա եռօրյայի օրակարգի հետ կապված հարցեր:





