ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի քան 1 մլն դոլար է հատկացրել Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) ֆիզիկական պաշտպանության մակարդակի բարձրացման համար: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն այսօր տեղեկացրել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մուշեղ Շահինյանը, այդ գումարը տրամադրվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից իրականացվող հետխորհրդային տարածքում ատոմակայանների անվտանգության բարձրացման միջոցառումների շրջանակներում: Միջոցները կուղղվեն 2004-2005 թվականների համար նախատեսված կայանի ֆիզիկական պաշտպանության արդիականացման նախագծի մի մասի իրականացմանը: Ձեռնարկվող միջոցառումներն կոչված են պաշտպանել ՀԱԷԿ-ն արտաքին միջամտություններից եւ հնարավոր ահաբեկչական գործողություններց:





