Ողջ Կովկասի երկաթուղիների միացումը տարածաշրջանի բազմաթիվ քաղաքական եւ տնտեսական խնդիրների լուծման բանալին է: Այդ մասին նախօրեին Մոսկվայում հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Գենադի Ֆադեեւը Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ հանդիպման ժամանակ: Կողմերը կարծիքներ են փոխանակել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը զարգացնելու հնարավորության շուրջ:





