AM
26 Մայիս 2004 - 18:06 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՈՒԺԵՂԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս Թուրքիայի սահմանապահ ծառայությունը զգալիորեն ուժեղացրել է Հայաստանի հետ իր պետական սահմանի պահպանությունը: Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Բոնդարեւը: Հիշեցնենք, որ ռուս-հայկական միջպետական պայմանագրի համաձայն, չորս սահմանապահ ջոկատներ պահպանում են Հայաստանի պետական սահմանը Թուրքիայի եւ Իրանի հետ: Բոնդարեւի խոսքերով` թուրքական կողմը մեծ աշխատանքներ է տանում իր սահմանապահ կետերի պաշտպանության, բնակավայրերի պահպանության ուղղությամբ: Ռուս սահմանապահները փոխգործակցում են թուրք գործընկերների հետ` տեղեկատվություն փոխանակելով պետական սահմանի խախտումների նախապատրաստման վերաբերյալ, եւ դա զգալի արդյունքներ է տալիս սահմանի պահպանության գործում, նշել է Ս.Բոնդարեւը: