AM
28 Մայիս 2004 - 16:06 AMT

ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ՓԱԽՈՒՍՏԻ ԴԻՄԱԾ ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ

Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է կրկնահանցագործ Ռոստոմ Դանիելյանը, որը մայիսի 24-ին փախել էր դատապարտյալների հիվանդանոցից` պարանի օգնությամբ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունում, 10 տարվա ազատազրկման դատապարտված 44-ամյա Դանիելյանին հայտնաբերել են Այգեշատ գյուղում իր ծանոթի տանը: