AM
6 Մայիս 2012 - 16:04 AMT

11/27 և 11/28 ընտրատեղամասերում հարձակման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցը

Արշակ Բանուչյանի ընտրական շտաբի լրատվական կենտրոնը հաղորդում է, որ Երևանի թիվ 110 դրպոցում տեղակայված 11/27 և 11/28 ընտրատեղամասերում հարձակման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցը:

Անհայտ անձը տեղամասի մոտ նրան ծեծի է ենթարկել, ինչի արդյունքում պատռվել է ոստիկանի շրթունքն ու արնահոսել է:

Ըստ տեղամասի մոտ հավաքված քաղաքացիների՝ ոստիկանին հարվածողը եղել է ՀՀԿ նախընտրական ենթաշտաբի անդամներից: