Մայիսի 6-ին` ժամը 07:50-ին, արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21150» մակնիշի 29ԼՕ190 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Զալյան) բախվել է «Կամազ» մակնիշի 25ՏԼ483 պ/հ բեռնատար ավտոմեքենային: ՃՏՊ-ի հետևանքով Հ.Զալյանը տեղում մահացել է:





