Հունիսի 1-ին Երեւանում բացվում է ԱՊՀ երկրների Առեւտրատնտեսական պալատների խորհրդի նիստը, որի շրջանակներում կկայանա գործարար համաժողով: Նախատեսվում է քննարկել ներդրումային քաղաքականության հարցեր եւ գործարար ծրագրերի իրականացման ընթացքը: Նիստի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ երկրների ապրանքների ցուցահանդես, որին ներկայացված կլինի Համագործակցության երկրների տնտեսության բոլոր ոլորտների արտադրանքը: Ցուցահանդեսին մասնակցելու հրավերներ են ստացել նաեւ Բուլղարիայի, Իրանի եւ Թուրքմենստանի ընկերությունները: Հիշեցնենք, որ ԱՊՀ ԱՏՊ ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003 թվականի ամռանը Մոսկվայում, իսկ նրա նախագահ է ընտրվել Հայաստանի ԱՏՊ նախագահ Մարտին Սարգսյանը: Ռուսական աղբյուրների համաձայն, համաժողովին կմասնակցի նաեւ Ռուսաստանի Առեւտրատնտեսական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը:





