AM
8 Մայիս 2012 - 15:22 AMT

Ալեքսանդր Իսկանդարյան. Ընտրությունների արդյունքներն ընդհանուր առմամբ արտացոլում են բնակչության սպասելիքները

Այն հարցին, թե արտացոլում են արդյոք ընտրությունները ժողովրդի սպասելիքները, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարել է, որ մասամբ, այո, քանի որ ընտրատեղամասերում կեղծիքներն իշխող կուսակցության կողմից ձայներ ստանալու հիմնական ուղին չեն եղել: Իսկանդարյանը նշել է, որ նա ապացույցներ ունի, որ ՀՀԿ-ն հսկայական միջոցներ է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա: Ինչու անել դա, եթե կեղծիքներով կարելի է ապահովել ձայների անհրաժեշտ քանակություն: Բնական է, որ հանրապետականները համոզված էին իրենց հաղթանակի մեջ, ուստի օգտագործել են համոզելու միջոցներ, հայտարարել է քաղաքագետը:

«Ընտրություններից դժգոհություն, իհարկե, կա, բայց ոչ ոք չէր էլ սպասում, որ ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» խորհրդարանում մեծամասնություն կկազմեն«,- ասել է նա: