AM
3 Հունիս 2004 - 18:34 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԲՈՒՐԳԸ, ԱՍՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Միջազգային ճգնաժամային խմբի հաշվետվության համաձայն` Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիեւը եւ նրա ընտանիքը երկրի կոռումպացված բուրգի գագաթում են: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, որը հրապարակել է այդ փաստաթուղթը: Հաշվետվության մեջ կան տեղեկություններ երկրի ղեկավարության բարեկամական կապերի մասին: Այդպես, Իլահմ Ալիեւի հետ բարեկամական կապեր ունեն արդարադատության նախարարը, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահը, ինչպես նաեւ նախագահական անվտանգության ծառայության ղեկավարությունը: