AM
10 Մայիս 2012 - 15:49 AMT

Փուչիկների պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքներում դեռևս գտնվում է 10 մարդ

Առողջապահության նախարարությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են, որ որ Հանրապետության հրապարակում մայիսի 4–ին փուչիկների բռնկման հետևանքով հիվանդանոցներում բուժում ստացողների թիվը ներկա դրությամբ անփոփոխ է:

Հիվանդանոցներում այժմ բուժվում է 75 մարդ, որոնցից 10-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ գազով լցված փուչիկների պայթյունի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ։