AM
12 Մայիս 2012 - 09:39 AMT

Ավտոմեքենաների բախման հետևանքով մահացել է 57–ամյա ուղևորը

Պռոշյան փողոցում երեկ «Կոռվետ» և «Վազ» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով տեղում մահացել է «Վազի» ուղևոր 57–ամյա Ռաֆիկ Մուրադյանը, իսկ վարորդը և մյուս ուղևորը, ինպես նաև «Կոռվետի» վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվադանոց։ Այս մասին հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։