Հնարավոր է, որ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել է Վրաստանում եւ Ադրբեջանում Վատիկանի դեսպան Կլաուդիո Գուջերոթին: «Հռոմի Պապը մեծ դեր է խաղում ողջ աշխարհում հակամարտությունների կարգավորման աջակցության գործում», -ասել է նա: Դիվանագետի խոսքերով` Հովհաննես Պողոս Երկրորդը պատրաստ է Ադրբեջանին եւ Հայաստանին օգնություն ցույց տալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում`«հակամարտող կողմերի նրան դիմելու դեպքում»:





