Հայկական ատոմակայանից (ՀԱԷԿ) արտանետումների սիստեմատիկ վերահսկողությունը թույ է տալիս պնդել, որ դրանց մակարդակը 100-200 անգամ ցածր են առավելագույն թույլատրելի նորմերից: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է Հայաստանի Պետատոմհսկողության պետ Աշոտ Մարտիրոսյանը` մեկնաբանելով Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի վրա անցկացված ճառագայթային ֆոնի չափումների մասին հաղորդագրությունները: Ա.Մարտիրոսյանի խոսքերով` վերջին տարիների ընթացքում գրանցվել է ՀԱԷԿ-ից արտանետումների մակարդակի էլ ավելի նվազում` ՄԱԳԱՏԷ-ի աջակցությամբ կայանում «ALARA» հատուկ համակարգի գործարկման շնորհիվ: Միաժամանակ, նա նշել է, որ անցկացվում է կանոնավոր մոնիտորինգ շրջպատող միջավայրի վրա ՀԱԷԿ-ի ազդեցությունը պարզելու համար, որի արդյունքները վկայում են, որ այն մի քանի տասնյակ անգամ ցածր է առավելագույն թույլատրելի նորմերից:





