AM
11 Հունիս 2004 - 17:52 AMT

ԵՐԵՎԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է պաշտոնական Բաքվի հայտարարությունն այն մասին, թե հայկական կողմը գնդակոծել է Ադրբեջանի սահմանամերձ դիրքերը: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը հայտարարել է, որ հունիսի 10-ին հայկական կողմից «ոչ մի կրակոց չի արվել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»: Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հայ զինվորականները երկու անգամ կրակ են բացել ադրբեջանական զորքերի վրա Թովուզի շրջանում: