Երեւանում գտնվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Իրժի Յասկերնյան եւ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր քննարկել են հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի զարգացումը Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքներով: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Իրժի Յասկերնյան, նրա զրուցակիցը «սպառիչ» տեղեկատվություն է ներկայացրել 2003 թվականի ապրիլին Հայաստանի ՍԴ-ի աղմուկ հանած դատավճռի մասին, որը վերաբերում էր «Հայաստանի նախագահի վստահության հանրաքվեին»: Զեկուցողի խոսքերով` քննարկվել են նաեւ Հայաստանի դատական համակարգում անցկացվող բարեփոխումները: Նշենք, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի ընթացքում տեղի կունենա Հայաստանում տիրող իրավիճակի մասին վեհաժողովի դիտարկման խմբի նախնական հաշվետվության լսումը, որի համանախագահ է հանդիսանում Իրժի Յասկերնյան:





