AM
14 Հունիս 2004 - 13:50 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հայաստանի պատվիրակությունը Ազգային Ժողովի (ԱԺ) նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կմասնակցի հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում սկսվող 8-րդ Միջազգային տնտեսական համաժողովին: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԺ մամլո ծառայությունում, համաժողովի մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն տնտեսական աճի եւ գլոբալացման պայմաններում կյանքի որակի բարձրացման, Եվրամիության եւ ԱՊՀ երկրների տնտեսական կապերի խորացման, սոցիալական բարեփոխումների անցկացման, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման, ներդրումների ներգրավման հարցերին: Այս օրերին Սանքտ Պետերբուրգում կբացվի նաեւ «ԱՊՀ երկրները եւ Ռուսաստանի ֆեդերալ օկրուգները` էֆեկտիվ տնտեսության ճանապարհին» ցուցահանդեսը, որին Հայաստանի խորհրդարանի եւ Ռուսաստանի Դաշնային Ժողովի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` կներկայացվի նաեւ Հայաստանը: Հունիսի 16-ին Տավրիկյան պալատում տեղի կունենա նաեւ ԱՊՀ երկրների ձեռներեցների խորհրդաժողով: