AM
15 Մայիս 2012 - 09:31 AMT

Շուշիի Քարին Տակ համայնքում ջրի նոր համակարգ է կառուցվում

Շուշիի շրջանի շուրջ 660 բնակիչ ունեցող Քարին Տակ համայնքում «Հայաստան» հիմնադրամը կառուցում է խմելու ջրի համակարգ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են «Հայաստան» հիմնադրամի մամուլի ծառայությունից` համակարգն արդեն աշնանը գուղի 194 տնտեսություններին կապահովի ջրով:

Գյուղի ջրամատակարարման ներկայիս համակարգը չի գրծում եւ օգտագործվում է միայն ոռոգան նպատակով: Խմելու ջուրը բնակիչները կրում են գյուղի 2 աղբյուրներից:

Կառուցվում է 3.8կմ երկարությամբ ջրատար, 4.5կմ երկարությամբ ներքին ցանց, 100խմ տարողությամբ 2 ջրամբար, ջրընդունիչ կայան, տեխնիկական մաքրման համակարգեր:

Գյուղի այցելուներին այստեղ գրավում է 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ «Մամռոտ քարեր» քարանձավը, որի ջրավազանները, տեղացիների խոսքով, ունեն բուժիչ հատկություն:

Ջրատարի կառուցման հովանավորներն են Հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգայի, Արգնտինայի, Բրազիլիայի տեղական մարմիններ եւ ՀՕ: