AM
15 Մայիս 2012 - 10:20 AMT

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների ներմուծումը Հայաստան կարգելվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին» ՀՀ օրենքինախագծի վերաբերյալ խորհրդակցություն: Վերջինիս մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել օրինագծի վերաբերյալ և առաջարկել լրամշակել այն, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Օրենքն իր մեջ պետք է պարունակի խիստ կանոններ, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան ռեժիմների սահմանմամբ արգելելու են Հայաստանի Հանրապետություն ներմուծել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ: Կառավարությունն այս օրենքի նախագիծը հետ կկանչի Ազգային Ժողովից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն լրամշակելու նպատակով»:

Օրենքի նախագծով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները՝ դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրիու կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար: