AM
21 Հունիս 2004 - 13:47 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Հունիսի 21-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի կունենան խորհրդակցություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ եւ հովանու ներքո: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Վ.Օսկանյանը մեկնել է Պրահա հունիսի 20-ին: Նշենք, որ Պրահայից նա կմեկնի Սթրասբուրգ, ուր հունիսի 23-24-ը երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում կմասնակցի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին: