AM
18 Մայիս 2012 - 07:02 AMT

Քաջարան-Կապան ճանապարհին «Ֆոլքսվագեն Վենտո»-ն գլորվել է ձորը. Վարորդը մահացել է

Մայիսի 17-ի գիշերը Քաջարան-Կապան ճանապարհի 11-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը՝ 1985 թ. ծնված Էդգար Հակոբյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: