Հունիսի 29-ից հուլիսի 5-ը նախատեսվում Է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գլխավոր քարտուղար Բրունո Հալերի այցը Հարավային Կովկաս: Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, նման որոշում կայացվել Է այսօր, ԵԽԽՎ բյուրոյի նիստում: Բ.Հալերը կայցելի Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան: Նման մտադրություն առաջացել Է Հարավային Կովկասի խորհրդարանների ղեկավարների` Ստրասբուրգում կայացած հանդիպումից հետո եւ այցի նպատակն Է լինելու ծանոթանալ երեք երկրների խորհրդարանների գործունեությանը:





