AM
23 Հունիս 2004 - 18:28 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ 120 ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ, ՈՎՔԵՐ ԽՈՒՍԱՓԵԼ ԷԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

120 զորակոչիկներ, ովքեր ժամանակից խուսափել էին Հայաստանի բանակում զինծառայությունից, օգտվել են մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենքի ընձեռած հնարավորությունից եւ, որոշակի գումար մուծելով ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հաշվին, խուսափել են պատժից եւ հաշվառել պահեստազորում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Տվյալ հնարավորությունը տրվում է մինչեւ նշված օրենքի ընդունումը 27 տարին լրացած անձանց: Օրենքի հեղինակների կանխատեսումներով, առնվազն հինգ հազար քաղաքացի կա այս կատեգորիայում: Ըստ ահմանված կարգի` յուրաքանչյուր զորակոչիկի համար առավելագույն վճարումը 1,8 միլիոն դրամ է: ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանի խոսքերով` նախարարության հատուկ հաշվին արված վճարումները, հունիսի սկզբի տվյալներով, կազմել են 40 միլիոն դրամ: Նշենք, որ զորակոչիկին ներում շնորհելու որոշումը ընդունում է հանրապետական հանձնաժողովը, որը գլխավորում է պաշտպանության նախարարը: