Այսօր կեսօրին օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Աշտարակ քաղաքի Գրիբոյեդով փողոցի թիվ 7 շենքի բնակիչ 68–ամյա բնակիչ Քնքուշ Հովսեփյանը։ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Վերջին երկու օրվա մեջ սա օձի խայթոցի երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ Վայքի N զորամասի ժամկետային զինծառայող Ֆելիքս Վալերի Գևորգյանը ևս տեղափոխվել էր քաղաքի բուժհիմնարկ` օձի խայթոցից առաջացած թունավորմամբ։





