Հունիսի 28-ին «ԳԱԶ 31-02» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 42-րդ կիլոմետրին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել մայրուղուց եւ բախվել ծառին: Ինչպես տեղեկացրեցին Հայաստանի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչությունից, ավտովթարի հետեւանքով վարորդը` Վահրամ Գրիգորյանը (1977 թ. ծնված) եւ ուղեւորուհի Նարինե Վարդանյանը տեղում մահացել են:





