Այսօր առավոտյան ժամը 10:20-ի սահմաններում այրվել են Երեւանի «Գորվետկա» փողոցում գտնվող ռադիոսարքավորումների պահեստները: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչությունից, հրշեջ ծառայության աշխատակիցներին հաջողվել է հրդեհը մարել մոտավորապես մեկուկես ժամ հետո: Զոհեր եւ տուժածներ չկան: Կրակը ոչնչացրել է 500 քառ.մետր պահեստային տարածք: Հրդեհի պատճառները ճշտվում են:





