AM
1 Հուլիս 2004 - 13:12 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

ԱՄՆ ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ այսօր Երեւանում այցելել է ԱՄՆ դեսպանատուն: Ինչպես հաղորդել են նախագահի մամլո ծառայությունում, Ռ.Քոչարյանը շնորհավորել է դիվանագիտական կազմը տոնի կապակցությամբ եւ համոզվածություն է հայտնել, որ ձեւավորված սերտ կապերը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հետագայում եւս հաջողությամբ կզարգանան: