AM
23 Մայիս 2012 - 11:14 AMT

Սյունիքում մեքենան ջրային շրջափակման մեջ է հայտնվել կամրջի վրա

Սյունիքի մարզի Սյունիք գյուղում այսօր Ողջ գետի վարարման հետևանքով կամրջի վրա ջրային շրջափակման մեջ է հայտնվել «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հաղորդում է են Արտակարգ իրավիճակների լրատվական ծառայությունից` նշելով, որ դեպքի վայր են մեկնել 4 հրշեջ–փրկարարներ և դուրս բերել վարորդ Շ. Վարդանյանին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 22–ին տեղացած հորդառատ անձրևների պատճառով այսօր Կապան քաղաքի գլխավոր փողոցը հեղեղվել էր ջրով, իսկ մի քանի փողոցներ դարձել անանցանելի։