Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությունը փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ մեկնել է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգ` հուլիսի 5-9-ը այնտեղ կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով: Ակնկալվում է, որ ղարաբաղյան կարգավորման թեմային նվիրված զեկույցով հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ, Վեհաժողովի քաղաքական հարցերի կոմիտեի նախագահ Գորան Լենմարկերը: Նույն թեմայով հանդես կգա նաեւ Վ.Հովհաննիսյանը:





