Հայ մասնագետների պատվիրակությունը կմասնակցի ՁԻԱՀ-ի հարցերով XV միջազգային խորհրդաժողովին, որը կկայանա հուլիսի 11-16-ը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում: Այդ մասին տեղեկացրել է ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նրա խոսքերով` խորհրդաժողովի բացման շրջանակներում թողարկված բյուլլետենում եւ կոմպակտ-սկավառակում կհրապարակվեն հայ մասնագետների երեք գիտական աշխատանքներ:





