Վրաստանի պարտքը Հայաստանին, 2004 թվականի հունիսի 30-ի տվյալներով, կազմում է 19 մլն 593 հազար դոլար: «Նովոստի-Գռուզիա» գործակալության հաղորդագրության համաձայն, Հայաստանը այն 12 վարկատու երկրների թվում է, որոնց վերաբերվում է Փարիզյան ակումբի որոշումը Վրաստանի արտաքին պարտքի ռեստրուկտուրիզացման մասին: Այդ երկրների շարքում ամենախոշոր վարկատուները Թուրքմենստանն է` 219 միլիոն 903 հազար դոլար եւ Ռուսասատնը` 156 միլիոն 858 հազար դոլար: Վրաստանի պետական պարտքի եւ պետական երաշխիքներով վերցրած վարկերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1,8 մլրդ դոլար:





