Կոմիտասի պողոտայի թիվ 61 շենքի մոտ երեկ իրար են բախվել «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենան և «Յամահա» մակնիշի մոտոցիկլետը: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, մոտոցիկլետի վարորդը` 1963 թ. ծնված Գևորգ Թումանյանը, տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհի Մարիաննա Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 22.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: «Նիսան Մաքսիմա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





