Երեկ երեկոյան Մարտունու բաժին հաղորդում է ստացվել հիվանդանոցից, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա Դիանա Ա.-ն: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ նա թունավորվել է լոգարանում առաջացած շմոլ գազից: Կատարվում է հետաքննություն:





