AM
2 Հունիս 2012 - 06:21 AMT

«Հրապարակ».Միհրան Պողոսյանը կնշանակվի՞ նախագահի վերահսկողության պետ

«Հրապարակ» թերթը գրում է, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետ կարող է նշանակվել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, ում նախագահը վերջերս գեներալի կոչում է շնորհել։

«Նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի մասին տարբեր լուրեր են շրջում. ոմանք ասում են, որ նա կարող նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Ոմանք էլ կապի և տրանպորտի ղեկավար»,– գրում է թերթը։